Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 396-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2019 թվականի N 396-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐԱՐԱՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻՆՉԵՎ 20% ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 20% ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի տարածքում Իսահական փողոցի թիվ 27 տան բնակիչ Արարատ Առաքելյանը  իր հողամասից ավել հողամաս է օգտագործում:
  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286, 31.12.1998 թվականի ,,Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին,, թիվ 867 որոշումներով,  և հաշվի առնելով Ա.Առաքելյանի 07.05.2019 թվականի թիվ Ա-952 դիմումը` մինչև 20 % ավել օգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու և 20% ավել օգտագործվող հողամասը օտարելու մասին. ո ր ո շ ու մ  եմ`

  1. Արտաշատ համայնքում գտնվող Արտաշատ համայնքի Իսահակյան փողոցի թիվ 27 տան բնակիչ Արարատ Զավենի Առաքելյանի /ծնվ.06.08.1960 թվական/ 4 շնչից բաղկացած՝ Նուշիկ Արարատի Առաքելյան /ծնվ. 27.08.1982 թվականին/,  Ռիմա Համլետի Առաքելյան /ծնվ. 00.00.1960 թվականին/, Զավեն Արարատի Առաքելյան /ծնվ. 05.11.1983 թվականին/ ընտանիքին բաժնային  սեփականության իրավունքով  պատկանող`0,11հա գյուղատնտեսական նշանակության /խաղողի այգի/ մինչև 20 % ավել օգտագործվող 0,022 հա մակերեսով հողամասը թողնել և ճանաչել այդ հողամասի նկատմամբ վերը նշված անձանց բաժնային սեփականության իրավունքը, իսկ 20%-ից ավել օգտագործվող 0,1061հա հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարել փաստացի օգտագործողներին կադաստրային արժեքի 30% չափով: 0,1061հա գյուղատնտեսական նշանակության խաղողի այգու կադաստրային արժեքը կազմում է 45915 /քառասունհինգ հազար ինը հարյուր տասնհինգ/ դրամ /1 քմ՝144,25 դրամ x 1061քմ x 30%= 45915 դրամ/:
  2.  Պարտավորեցնել Արարատ Առաքելյանին համայնքապետարանի հետ կնքելու օտարման պայմանագիր և 30-օրյա ժամկետում կատարել նախատեսված  վճարումը համայնքի բյուջեի  900415151068 հաշվի համարներին:
  3.  Նշված ժամկետում Արարատ Առաքելյանի կողմից նշված վճարումը չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը   կորցրած:                                                                                                                                    
  4. Հողամասը ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինչպես նաև հողամասը բավարարում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին:
  5. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել համապատասխան փաստաթղթային ձևակերպումներ:
  6. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner