Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 291
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 17-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունվարի 2021 թվականի N 17-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23 ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 64Ա ՀԱՍՑԵԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ,,ԱՍՏՐԱԴԵՆՏ,, ՍՊԸ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԹՍԱՅԱՏՈՒՆԸ ԵՎ ԾԱԾԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն, 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշումների պահանջներով և հիմք ընդունելով ,,Աստրադենտ,, ՍՊԸ տմօրեն Ա.Գեղամյանի  15.01.2021 թվականի թիվ Գ-016 դիմումը. ո ր ո շ ու մ  ե մ՝

  1. Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 64ա հասցեում գտնվող, ,,Աստրադենտ,, ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող, բնակելի և հասարակական նշանակության շինությամբ զբաղեցրած բնակավայրերի խառը կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված հասարակական նշանակության 14,6քմ արտաքին /13,3 քմ ներքին/ մակերեսով կաթսայատունը և 36,8քմ մակերեսով ծածկը օրինականացնել և համարել կառույցները ինքնակամ կառուցված ,,Աստրադենտ,, ՍՊԸ սեփականությունը:
  2. Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 64ա հասցեում գտնվող, ,,Աստրադենտ,, ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի խառը կառուցապատման հողամասի և բնակելի և հասարակական նշանակության շինությունների  հասցեն համարել՝ Արտաշատ համայնք, Օգոստոսի 23 փողոց, թիվ 64/2:
  3. Հասարակական նշանակության ընդհանուր 51,4քմ արտաքին մակերեսով շինությունների՝ 14,6քմ արտաքին /13,3քմ ներքին/ մակերեսով կաթսայատան և 36,8քմ մակերեսով ծածկի օրինականացման վճարը կազմում է  267280 /երկու հարյուր վաթսունյոթ հազար երկու հարյուր ութսուն/ դրամ, 1 քմ արժեքը՝ 5200x51,4քմ=267280դրամ:
  4. Ճանաչել օրինական բնակելի և հասարակական նշանակության շինության ձևափոխված թվով 5 պատուհան, օրինականացման մեկ միավորի արժեքը կազմում է 2600 դրամ, ընդհանուր՝ 13000 /տասներեք հազար/:
  5. Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
  6. Պարտավորեցնել ,,Աստրադենտ,, ՍՊԸ-ին 60-օրյա ժամկետում կատարել նախատեսված ընդհանուր՝ 280280 /երկու հարյուր ութսուն հազար երկու հարյուր ութսուն/դրամ վճարում համայնքի բյուջեի 900415151209 հաշվի համարին:
  7. Նշված ժամկետում ,,Աստրադենտ,, ՍՊԸ կողմից վճարումը չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը կորցրած:
  8. Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի Կ.Պողոսյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner