Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 16-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունվարի 2021 թվականի N 16-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23 ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 64/2 ՀԱՍՑԵԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ, ,,ԱՍՏՐԱԴԵՆՏ,, ՍՊԸ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՍՏԻՃԱՆԱՎԱՆԴԱԿ/ՀԱՐԹԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731-Ն, 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն, 18.05.2006 թվականի թիվ 912-Ն, 19.01.2006 թվականի՝ ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումներով և ընդառաջելով ,,Աստրադենտ,, ՍՊԸ տնօրեն՝ Ա.Գեղամյանի 15.01.2021 թվականի թիվ Գ-017 դիմումին.  ո ր ո շ ու մ  եմ

  1. Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 64/2 հասցեի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն  հանդիսացող  0,00146հա մակերեսով բնակավայրերի այլ կառուցապատման հողամասի վրա ,,Աստրադենտ,, ՍՊԸ /տնօրեն՝ Ալբերտ Գուրգենի Գեղամյան, ծնված 18.08.1990 թվականին, անձն. AS0411006, տրված 30.10.2018 թվականին 099 կողմից/ կողմից ինքնակամ կառուցված 14,6քմ մակերեսով աստիճանավանդակ/հարթակը /համաձայն հատակագծի/ համարել համայնքային սեփականություն և ճանաչել օրինական:
  2. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Օգսստոսի 23 փողոցի թիվ 64/2 հասցեի հարևանությամբ գտնվող, 0,00146հա մակերեսով բնակավայրերի այլ կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել  բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի:
  3. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Օգոստոսի փողոցի թիվ 64/2 հասցեի հարևանությամբ գտնվող 0,00146հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը առանձնացնել որպես առանձին գույքային միավոր և տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք, Օգստոսի 23 փողոց, թիվ 64/5:
  4. Աստիճանավանդակ/հարթակի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված  բնակավայրերի հասարակական  կառուցապատման 0,00146հա մակերեսով հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում :
  5. Օրինականացված աստիճանավանդակ/հարթակը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին, Արտաշատ համայնքի հաստատված գլխավոր հատակագծին և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների պայմաններին:
  6. Աստիճանավանդակ/հարթակը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը:
  7.  Առաջարկել  իր միջոցներով կառուցած աստիճանավանդակ/հարթակը ,,Աստրադենտ,, ՍՊԸ-ին, գնման նախապատվության իրավունքով գնելու կամ վարձակալելու օրինականացվող կառույցը և զբաղեցրած հողամասը:
  8. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կ.Պողոսյանին

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner