Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հ.Գևորգյանի լիազորած անձ Գ.Սիմոնյանի 19.08.2019 թվականի թիվ Ս-1681 դիմումը. ո ր ո շ ու մ ե մ՝
- Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցի թիվ 93 հասցեում գտնվող, Հակոբ Սամվելի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունները ՝ բնակելի տուն՝ 26,38քմ արտաքին /19,23 քմ- ներքին/ մակերեսով, օժանդակ շինություն՝ 6,57քմ արտաքին /4,56քմ -ներքին/ մակերեսով, ծածկ՝ 16,40քն մակերեսով, ծածկ՝ 23,74քմ մակերեսով օրինականացնել և համարել կառույցն ինքնակամ կառուցված Հակոբ Սամվելի Գևորգյանի սեփականությունը:
- Բնակելի նշանակության ընդհանուր 73,09քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման վճարը կազմում է 190034 /մեկ հարյուր ինսուն հազար երեսունչորս/ դրամ /1 քմ արժեքը՝ 2600x73,09քմ=190034դրամ/:
- Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
- Պարտավորեցնել Հ.Գևորգյանին 60-օրյա ժամկետում կատարել նախատեսված վճարում համայնքի բյուջեի 900415151209 հաշվի համարին:
- Նշված ժամկետում Հ.Գևորգյանի կողմից վճարումը չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը կորցրած:
- Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի ժ/պ Ա.Բադալյանին:
|