25.04.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի քաղաքացիներ, համայնքում կոմունալ ծառայության աշխատանքները պատշաճ իրականացնելու համար, խնդրում ենք հատկապես առավոտյան ժամերին ավտոմեքենաները չկայանել կենտրոնական փողոցների եզրերին և բանուկ հատվածներում, որպեսզի չխոչընդոտեն ջրցան մեքենայի աշխատանքին:
|
|
24.04.24
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Արտաշատում այսօր հարգանքի տուրք մատուցվեց Հայոց մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ։ Համայնքապետարանի մերձակա հրապարակից մեկնարկեց քայլերթ, որին մասնակցում էին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվներ, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքային ենթակայության հաստատությունների ու հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, քաղաքացիներ։ Ներկաները Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքար-հուշակոթողին ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին։ Եկեղեցու հոգևոր հայրերը բարեխոսական աղոթք կարդացին՝ մեծ հանգստություն մաղթելով նահատակներին։
|
|
23.04.24
ԳԾԱՆՇՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Երթևեկության և հետիոտնային անցման կանոնակարգման նպատակով համայնքում իրականացվում են փողոցների գծանշման աշխատանքներ: Աշխատանքները մեկնարկել են Արտաշատ քաղաքային համայնքի Երևանյան փողոցից և ներառելու են բոլոր փողոցները: Սահմանված ժամանակացույցով գծանշման աշխատանքները կշարունակվեն նաև գյուղական բնակավայրերում:
|
|
23.04.24
ՔԱՅԼԵՐԹ ԵՎ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ
|
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի նախօրեին, Արտաշատի համայնքապետարանը և Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին` օրհնությամբ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, համայնքի երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել էին քայլերթ։ Համայնքապետարանի մերձակա հրապարակից մեկնարկեց երթը` դեպի Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում տեղադրված` 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Եղեռնի անմեղ զոհերի:
|
|
22.04.24
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ՋՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր այցելել է Ջրաշեն բնակավայր և հետևել ասֆալտապատման աշխատանքների ընթացքին։ Պետություն-համայնք համագործակցությամբ՝ Ջրաշենում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտեցել Գայի, Գրիբոյեդով և Հաջոյան փողոցների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները՝ ընդհանուր 767 գծամետր երկարությամբ: Նշենք, ️որ աշխատանքներն ընթանում են Մասիս, Ջրաշեն և Ազատավան բնակավայրերի ենթածրագրի շրջանակում, որի շինարարական աշխատանքների արժեքը 205.557. 733 ՀՀ դրամ է։ Համայնքի կողմից ֆինանսավորման չափը 65% է, Կառավարությանը` 35%։ Համայնքի ղեկավարը դիտարկել է աշխատանքների որակն ու ծավալը, տվել հանձնարարականներ։
|
|
22.04.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ, համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել համայնքապետարանի ստորաբաժանումների և համայնքային ենթակայության հաստատությունների ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Համայնքի ղեկավարն հանձնարարեց հավուր պատշաճի պատրաստվել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կազմակերպվելիք սգո երթին և հիշատակի միջոցառումներին, պլանավորվեց յուրաքանչյուր աշխատակցի կողմից իրականացվող աշխատանքների ցանկը: Ապրիլի 24-ին համայնքապետարանի մերձակա հրապարակից կմեկնարկի սգո երթը, այնուհետ Արտաշատի սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում տեղադրված խաչքար-հուշակոթողի մոտ հարգանքի տուրք կմատուցվի: Մինչ այդ՝ ապրիլի 23-ին համայնքում ...
Մանրամասն |
|
19.04.24
ԲԵՐՔԱՆՈՒՇ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԵԼ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՓՈՂՈՑՆԵՐ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր եղել է Բերքանուշ բնակավայրում և ոլորտային պատասխանատուների հետ դիտարկել 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքների ընթացքը, տվել աշխատանքները պատշաճ որակով և ողջ ծավալով իրականացնելու հանձնարարականներ: Բերքանուշում ասֆալտապատվում են Շահումյան և Աղայան փողոցները՝ ընդանուր 600 գծամետր երկարությամբ: Վերջինը բնակավայրի գերազմանատուն տանող ճանապարհն է: Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի՝ Բաղրամյան և Բերքանուշ բնակավայրերի ենթածրագրի շրջանակում՝ 101.837.334 ՀՀ դրամ արժողությամբ: Կառավարության կողմից համաֆինանսավորման չափը 35% է, իսկ համայնքինը՝ 65%:
|
|
17.04.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵԶԴԻԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրով շնորհավորում եմ Հայաստանի և Արտաշատի եզդիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին՝ եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ: Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, որը տարիների ընթացքում ավելի է ամրապնդվել, մենք նույն փորձությունների բովով ենք անցել, սակայն չենք ընկրկել ու չենք հուսահատվել: Եզդի եղբայրական ժողովուրդը մշտապես մեր կողքին է եղել՝ զգալի ներդրում ունենալով պետականաշինության ու Հայաստանի պաշտպանության սուրբ գործում: Մաղթում եմ, որ նոր տարին մեր բարեկամ եզդի ժողովրդի համար լինի երջանկության, առատության և հաջողությունների տարի: Թող հաջողությամբ շարունակվեն ազգային ավանդույթները, կրոնը, լեզուն ու մշակույթը պահպանելու և զարգացնելու ձեր ...
Մանրամասն |
|
16.04.24
ՈՍՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՎ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԵԼ Է ՄԱՅԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԸ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելել է Ոստան բնակավայր՝ դիտարկելու սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքը։ Պետություն-համայնք համագործակցությամբ՝ փողոցների նորոգում և բարեկարգում՝ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի Ոստան, Վերին Արտաշատ, Նարեկ ենթածրագրի շրջանակում` Ոստան բնակավայրում ավարտին են մոտեցել Մայիսյան փողոցի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները՝ ընդհանուր 700 գծմ երկարությամբ: Փողոցը Ոստանը հարակից բնակավայրերին է կապում: Վերոնշյալ բնակավայրերը ներառված են շուրջ 110 մլն ընդհանուր արժողությամբ ծրագրում, որտեղ 35%-ը Կառավարության, իսկ 65%-ը համայնքի ներդրումն է: Համայնքի ...
Մանրամասն |
|
16.04.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրով շնորհավորում եմ Ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ ապրիլի 16-ին նշվող Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ: Ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, անգնահատելի է ձեր աշխատանքը հասարակական կարգ ու կանոնի, օրինականության, քաղաքացիների շահերի և իրավունքների պաշտպանության դժվարին առաքելությունում: Ձեր կատարած անձնվեր ու դժվարին աշխատանքն արժանի է բարձր գնահատանքի, ինչի համար էլ հայտնում ենք մեր անկեղծ երախտագիտությունը: Ոստիկանության բարեփոխումների շրջանակում իրագործվող քայլերը, քաղաքացի-ոստիկանություն հարաբերությունները նոր որակի բերելուն ուղղված աշխատանքներն այլևս առաջնահերթություն են մեր երկրում: Այդ համատեքստում կարևոր քայլ էր նաև Պարեկային ծառայության ներդրումը, որի նպատակը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |