Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 315
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 62-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2017 թվականի N 62-Ն

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ, ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքով.             ո ր ո շ ո ւ մ    է՝ 

     1. Արտաշատ համայնքում 2018 թվականի համար սահմանել տեղական հարկերի, տուրքերի հետևյալ տեսակներն ու դրույքաչափերը՝

      1/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության /տեղադրման/ /բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված շինարարության  թույտվություն չպահանջվող դեպքերի/ թույլտվության համար՝ 

հիմնական շենքերի և շինությունների համար՝

    ա/ մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական/ամառանոցային/ տների, ինչպես նաև մինչև 200քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝  15000դրամ,
    բ/ սույն կետի,,ա,, ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար՝
- 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների            համար՝          30000դրամ,
- 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների            համար           50000դրամ,
- 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների            համար՝          50000դրամ,
-3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինություններհամար՝            100000դրամ,

գ/ ոչ հիմնական շենքերի և շինությունների համար՝

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝            3000դրամ.
- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝            5000դրամ:
    2/ Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման արդիականացման և բարեկարգման աշխատանքների /բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի/ թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝
    ա/ չի նախատեսվում կառույցների, վերակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների/այդ թվում՝ ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն՝ 3000 դրամ,
     բ/բացի շենքների և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում՝ ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, և բացի սույն կետի ,,ա,, ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասին 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը՝ շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական        նշանակության         փոփոխության         մասով.

     գ/ նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում՝ ստորգետնյա/ շինարարություն կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասին 1-ին կետով սահմանվածնորմերը        և          դրույքաչափերը:
     3/ Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման /բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրեսնդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի թույլտվության  համար           5000            դրամ:
     4/ Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և /կամ/ ծխախոտի            արտադրանքի         վաճառքի      թույլտվության         համար՝
ա/ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար յուրաքանչյուր եռամսյակի            համար
-մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում մինչև՝ 5250 դրամ /օգտագործվել            է          0,75            գործակից/,
-26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում մինչև՝ 9000 դրամ           /օգտագործվել  է            0,75    գործակից/,
-51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 11250 դրամ /օգտագործվել  է            0,75    գործակից/,
-101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 15000դրամ /օգտագործվել  է0,75    գործակից/,
-201-ից մինչև 500քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25500 դրամ /օգտագործվել   է            0,75    գործակից/,
-501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում մինչև 33750 դրամ         /օգտագործվել  է            0,75    գործակից/,
     բ/ Ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար յուրաքանչյուր եռամսյակի            համար՝
-մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 5250 դրամ /օգտագործվել է         0,75    գործակից/,
-26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում ՝ 9000 դրամ /օգտագործվել    է            0,75    գործակից/,
-51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 11250 դրամ /օգտագործվել   է            0,75    գործակից/,
-101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 15000 դրամ /օգտագործվել    է            0,75    գործակից/,
-201-ից մինչև 500քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25500 դրամ /օգտագործվել    է            0,75    գործակից/,
-501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում մինչև 33750 դրամ /օգտագործվել է 0,75 գործակից/:

   5/ Համայնքի տարածքում՝

     ա/ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում,,Առևտրի և ծառայությունների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար յուրաքանչյուր օրվա համար 262,5 դրամ /օգտագործվել է 0,75 գործակից/, մեկ քառակուսի       մետրի            համար,
     բ/ համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար օրացուցային տարվա       համար           200000            դրամ,
     գ/ համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար օրացուցային        տարվա         համար            60000դրամ,
     6/ համայնքի վարչական տարածքում համայնքային կանոններին համապատասխան հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի   համար           սահմանվում            է՝
     ա/
 հիմնական  շինությունների   ներսում՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների համար՝  3750դրամ     /օգտագործվել         է          0,75    գործակից/,
-26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների համար՝ 7500դրամ /օգտագործվել է 0,75 գործակից/,
-51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների համար՝ 11250 դրամ /օգտագործվել է 0,75 գործակից/,
-101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների համար՝ 15000 դրամ
 /օգտագ
ործվել է 0,75 գործակից/,
-201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների համար՝ 22500 դրամ /օգտագործվել է 0,75 գործակից/,
-501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների համար՝ 33750 դրամ /օգտագործվել է 0,75 գործակից/,
     բ/   ոչ      հիմնական  շինությունների   ներսում՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների համար՝
 750            դրամ  /օգտագործվել         է          0,75    գործակից/,
-26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների համար՝ 1500 դրամ /օգտագործվել է 0,75 գործակից/,
-51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների համար՝ 3000 դրամ /օգտագործվել է 0,75 գործակից/,
-101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների համար՝ 6000 դրամ
 /օգտագործվել է 0,75 գործակից/,

-201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների համար՝ 11250 դրամ /օգտագործվել է 0,75 գործակից/,
-501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների համար՝ 16500 դրամ
 /օգտագործվել է 0,75 գործակից/:
     7/ Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրերում մանրածախ առուվաճառքի
  թույլտվության  համար օրացուցային  
տարվա          համար՝            50000դրամ:
    8/ Համայնքի վարչական տարածքում՝ առևտրի հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին /սաունաներին/, խաղատներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար օրացուցային տարվա համար՝

       ա/ առևտրի    օբյեկտների      համար՝   25000        դրամ,
       բ/հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 100000 դրամ,
       գ/բաղնիքների /սաունաների/ համար՝  200000     դրամ,
       դ/խաղատներիկազմակերպման     համար՝  500000       դրամ,
       ե/  շահումով      խաղերի կազմակերպման համար՝ 250000       դրամ,
       զ/վիճակախաղերի       կազմակերպման     համար՝ 120000        դրամ:
     9/Քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար օրացուցային տարվա համար՝ 3750 դրամ/ օգտագործվել         է          0,75            գործակից/:
     10/ Ավագանու կողմից սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ Երևան քաղաքի և միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների յուրաքանչյուր ամիսը մեկ քառակուսի մետրի համար՝
 

     ա/ալկոհոլային սպիրտի պարունակությամբ մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2000 դրամ,
     բ/ թունդ ալկոհոլային / սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս/ արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3500 դրամ,
    գ/ այլ արտաքին գովազդի համար՝ 1125 դրամ /օգտագործվել է 0,75 գործակից/,
    դ/սոցիալական    գովազդի       համար՝          0          դրամ:
   10.1/ Դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի    25%-իչափով:
    10.2/Եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10%-ի չափով:
    11/Արտաշտ համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեներ տրամադրելու համար մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար սահմանել՝ 1000 դրամ:
     12/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի խորհրդանիշները /զինանշան, անվանում և այլ/ որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացում օգտագործելու թույլտվության համար օրացուցային  տարվա        համար՝  100000       դրամ:
     13/ Համայնքի վարչական տարածքում մարդատար տաքսու /բացառությամբ երթուղային տաքսիների, միկրոավտոբուսների/ ծառայություն իրականացնելու թույլտվության համար օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար՝ 10000 դրամ:
     14/ Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի /հաժեշտի/ ծիսակատարության ծառայությունների իրականացման և /կամ/ մատուցման թույլտվության համար օրացուցային տարվա համար՝ 375000 դրամ /օգտագործվել է 0,75           գործակից/:
     15/ Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար օրացուցային տարվա համար
     ա/ 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 2500000 դրամ,
     բ/ 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 5000000 դրամ,
     գ/ 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 7000000 դրամ,
     դ/ 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 10000000 դրամ:
     2. Արտաշատ համայնքում 2018 թվականի համար սահմանել տեղական վճարների հետևյալ            տեսակներն  ու        դրույքաչափերը՝
      1/ Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար համայնքի մատուցած
  ծառայությունների դիմաց  փոխհատուցման   վճար            10000դրամ:
     2/ Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքները իրականացնելուց հետո՝ շենքերի և շինությունների /այդ թվում՝ դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը/ կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար համայնքի   մատուցած   ծառայությունների  դիմաց   փոխհատուցման     վճար՝ 10000 դրամ:
     3/ Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 դրամ:
     4/ Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնլու և վարձակալության տրամադրելու դեպքում փաստաթղթերի /փաթեթի/ նախապատրաստման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման           վճարը՝      2000        դրամ:
     5/ Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարը՝ 15000 դրամ:
     6/ Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար՝ աղբահանության վճարը համայնքի ավագանու կողմից սահմանվում է ,,Աբահանության և սանիտարական մաքրման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի      սահմաններում՝
     ա/ կենցաղային աղբի համար ըստ համայնքում հաշվառված անձանց քանակի՝ անձնագրային կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և/կամ/ փաստացի բնակվող     յուրաքանչյուր            բնակչի          համար՝          200     դրամ:
     բ/ համայնքի տարածքում գործող հասարակական, արտադրական, առևտրի, սպասարկման և այլ օբյեկտների համար կենցաղային և ոչ կենցաղային աղբի աղբահանության վճարը յուրաքանչյուր 1քմ-ի համար՝ 25 դրամ,
     գ/արտադրական, արդյունաբերական, գրասենյակային, կրթական, մշակույթային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական նշանակության շինությունների
  համար կենցաղային աղբի աղբահանության վճարը սահմանել
յուրաքանչյուր 1 քմ-ի համար  4          դրամ,
     դ/ոչ  կենցաղային և  խոշոր      եզրաչափի    աղբի  համար՝
-ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 1500 դրամ,
-ըստ   զանգվածի    մեկ     տոննա           աղբի  համար՝ 5000            դրամ:
     7/ Աղբահանության վճարի հաշվարկային հաշվետու ժամանակահատվածը համարել օրացուցային            ամիսը:
    8/ Համայնքի կողմից կառավարող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով /սահմանել ամսական հետևյալ վարձավճարները/
    ա/մեկ սենյականոց բնակարանի         համար՝ 500  դրամ,
    բ/երկու սենյականոց      բնակարանիհամար՝ 800  դրամ,
    գ/երեք սենյականոց բնակարանի       համար՝ 1100            դրամ,
    դ/չորս սենյականոց  բնակարանի       համար՝ 1200            դրամ:
    
9/Համայնքային ենթակայության նախադպրոցական կազմակերպություններից օգտվողների համար` համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց համայնքի բնակիչ հանդիսացող ծնողների կողմից կատարվող վճարի չափը յուրաքանչյուր երեխայի համար սահմանել օրական 400 դրամ, իսկ այլ համայնքների բնակիչ հանդիսացող ծնողների կողմից կատարվող վճարի չափը յուրաքանչյուր երեխայի համար սահմանել օրական 700 դրամ:

       10/Համայնքային ենթակայության արտադպրոցկան դաստիարակության հաստատությունների` երաժշտական դպրոցի ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափը սահմանել ամսական        5000   դրամ:
      3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 


Կողմ -7

ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՄՈ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՌՈՒԶԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՔՈՉԱՐՅԱՆ ԽՈՐԵՆ

Դեմ -2

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner