Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը և ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով. համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է` 1.Արտաշատ համայնքի ավագանու 29.11.2017 թվականի թիվ 49-Ա որոշման թիվ 2 հավելվածում` ..Համայնքային քաղաքական պաշտոններ,, մասում 4.1 ավելացնել համայնքի ղեկավարի տեղակալ 1. 240000 /երկու հարյուր քառասուն հազար/ դրամ : 2.Հաստատել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ 2 հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |