Այսօր: Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2019թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 810-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, /010/ 250519: /0235/ 22383, artashatmeria@bk.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2019 թվականի N 810-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 35 ՀԱՍՑԵԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՍԱՀԱԿ ՋԱՄԱԼՅԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Ալեքսանդր Թամանյան փողոցի թիվ 35 տնամերձ հողամասի սեփականատեր Սահակ Աղասիի Ջամալյանը 400 քմ մակերեսով տնամերձ հողամասի փոխարեն օգտագործում է 450 քմ:
  Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության 10.06.2008 թվականի օրենքի առաջին և երկրորդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով Արտաշատ համայնքի Ալեքսանդր Թամանյան փողոց թիվ 35 տնամերձ հողամասի սեփականատեր  Ս.Ջամալյանի լիազորած անձ՝ Գ.Արշակյանի կողմից համայնքապետարան հասցեագրված 06.11.2019 թվականի թիվ Ա-2135 դիմումը.

1.Արտաշատ համայնքի Ալեքսանդր Թամանյան փողոցի թիվ 35 տնամերձ հողամասի սեփականատեր Սահակ Աղասիի Ջամալյանին /ծնվ.15.08.1963 թվականին/  պատկանող 400 քմ մակերեսով տնամերձ հողամասից ավել օգտագործվող 50 քմ մակերեսով հողամասը անհատույց թողնել և ճանաչել  այդ հողամասի նկատմամբ վերը նշված անձի սեփականության իրավունքը:

2.Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման համար նախատեսված տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:

3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ պարոն Կ.Պողոսյանի  վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner