Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի ,,Արտաշատ քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ-33 որոշմամբ, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող 0,013 հա մակերեսով նպատակային նշանակությունը բնակավայրերի բանակելի կառուցապատման /ծածկագիր 03-001-0075-0075/ աճուրդով օտարելու համար Արտաշատ համայնքի ղեկավարի կարգադրությամբ հաստատված աճուրդավար 2020 թվականի մայիսի 26-ի աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ թիվ 2/3-20 արձանագրությունը. ո ր ո շ ո ւ մ ե մ՝
1.Աճուրդում հաղթող ճանաչված Արարատի մարզի Արտաշատ համայնքի Շիրվանզադե փողոցի թիվ 6 տան բնակիչ Հարություն Պողոսի Օվչյանի հետ կնքել Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Շիրվանզադե փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող 0,013 հա մակերեսով նպատակային նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման ծածկագիր /03-001-0075-0075/ հողատարածքի աճուրդ-վաճառքի պայմանագիր:
2. Վաճառված հողտարածքը հանել համայնքի հողային հաշվեկշից:
3. Սույն որոշման թիվ 2 կետի կատարման պատասխանատու համարել աշխատակազմի ՃՔՀ բաժնին /պետ՝պրն.Կ. Պողոսյան /: