Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 28-րդ հոդվածների և 78-րդ հոդվածի 1-ին մասի որոշում է` Հաստատել Արտաշատ համայնքի բյուջեի ծախսային մասի առաջարկվող փոփոխությունները`
-11.01.02.51 գործառնական դասակարգման /վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ 4891 հոդվածը պակասեցնել 3562500 /երեք միլիոն հինգ հարյուր վաթսուներկու հազար հինգ հարյուր/ դրամով.
-01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4111 հոդվածն ավելացնել 2062500 /երկու միլիոն վաթսուներկու հազար հինգ հարյուր/ դրամով` Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքում լրացումներ կատարելու հետ կապված աշխատավարձի ծախսերն ապահովելեւ համար.
-08.02.04.51 գործառնական դասակարգման /մշակութային միջոցառումների իրականացում/ 4269 հոդվածն ավելացնել 1000000 /մեկ միլիոն/ դրամով` մշակութային միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար.
-10.07.01.52 գործառնական դասակարգման/հարազատ չունեցող անձանց և սոցիալապես անապահով ընտանիքների համար հուղարկավորման ծախսերի աջակցություն/ 4239 հոդվածն ավելացնել 500.000/հինգ հարյուր հազար/ դրամով
-11.01.02.52 գործառնական դասակարգման /ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդ/ 4891 հոդվածը պակասեցնել 3000000 /երեք միլիոն/ դրամով.
-01.03.03.55 գործառնական դասակարգման /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ 5411 հոդվածն ավելացնել 3000000 /երեք միլիոն/ դրամով` Արտաշատի համայնքային գերեզմանատան համար նոր հողատարածք ձեռքբերելու նպատակով:
|